ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Այդ պետությունները փոխանցումներով խաղում են Սիրիայում

Այդ պետությունները փոխանցումներով խաղում են Սիրիայում
04.09.2025 | 16:30

Վերջին շրջանում արևմտամետ շրջանակը շատ է խոսում Թուրքիա-Իսրայել մոտալուտ պատերազմի մասին։

Նրանք չեն ուզում ընդունել, որ այդ պետությունները փոխանցումներով խաղում են Սիրիայում, և «շունը շան թաթ չի կծելու»։

Ստորեև նորից անդրադառնում եմ, թե ինչ է նշանակում Թուրքիան ԱՄՆ-Իսրայելի համար՝ Միջին Արևելքում ընդհանրապես և մասնավորապես հունիսի Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ։

Իրան- Իսրայել 12-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները թռչում էին Վանի օդային տարածքում, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում` Իրանի սահմանի մոտ, որպեսզի բացահայտեն նրա զինված ուժերի օդային ու ցամաքային գործունեությունը և տեղեկատվություն տրամադրեն Իսրայելին։

Թուրքիայի Աքջադաղ շրջանի բարձունքներում գտնվում է «K» կոչված ռադարային կայանը, որը կարևոր դերակատարություն ունի ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության և այլ նախազգուշական համակարգերի համար։ Նշանակալի դեր է կատարել Իրանի կողմից արձակած հռթիրների վաղ հայտնաբերման գործում։

Արդեն 700 օր է, ինչ շարունակվում է Իսրայել-Համաս բախումը։ Այդ ամբողջ ընթացքում Թուրքիան ապահովել է իսրայելական զինուժի հիմնական մատակարարումները՝ վառելիքի, ամրաշինական, սննդի:

Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ իրենք այլևս թույլ չեն տա, որ իրենց տարածքն Իսրայելն օգտագործի որպես տարանցիկ ուղի, բայց մինչ օրս շարունակվում է Բաքու-Ջեյհան նավթուղուց նավթի մատակարարումը դեպի Իսրայել, իսկ Իսրայելական օդուժն օգտագործում է Թուրքիայի տարածքը որպես տարանցիկ տարածք։

Տեղեկություններ Թուրքիայի վերաբերյալ, որոնց մասին քիչ են խոսում

*Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։

*Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի ռազմաբազա է գործում։

*Թուրքիան առաջին մահմեդական երկիրն էր, որը ճանաչեց Իսրայելը 1948 թվականին և հարաբերություններ հաստատեց նրա վարչակարգի հետ, իսկ 1996 թվականին ստեղծեցին ռազմական բլոկ Միջին Արևելքում։

Էրդողանի կառավարման տարիներին (2002 թվականից) Թուրքիայի և Իսրայելի միջև կնքվել է 60 պայմանագիր։

Իսրայելի երկու ռազմակայան կա Թուրքիայում, մեկը՝ Քոնիայում, երկրորդը՝ Իզմիրում։

*ՆԱՏՕ-ի համաձայնագրով Իսրայելին թույլատրվում է օգտագործել Ինջիրլիք և Դիարբեքիր ռազմաբազաները։

*Իսրայելի առևտրային ամենամեծ ծավալը Թուրքիայի հետ է, որը 2022 թվականին հասել է 9 միլիարդ դոլարի։

*Տարեկան մոտ 500 000 իսրայելցի զբոսաշրջիկ է մեկնում Թուրքիա։

*Թուրքիան թույլ է տալիս իսրայելցի զբոսաշրջիկներին մուտք գործել առանց վիզայի, մինչդեռ պաղեստինցիները մուտքի համար վիզա են պահանջում:

*Աշխարհում իսրայելական զենքի արտադրության երկրորդ գործարանը գտնվում է Թուրքիայում։

*Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակ մուսուլման առաջնորդն է, ով Ամերիկայում սիոնիստական լոբբիից ստացել է «Հրեական արիություն» մեդալը։

*Նա միակ մահմեդական նախագահն է, ով այցելել է Սիոնիստական շարժման հիմնադիր Թեոդոր Հերցլի գերեզման:

*Նա միակ մահմեդական նախագահն է, ով Իսրայել է այցելել հինգ անգամ:

*Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները։

*Թուրքիան նուդիստական լողափերով միակ մահմեդական երկիրն է։

*Թուրքիայում գործում է մոտ 20 000 օրինական հասարակաց տուն (կարմիր գոտիներ):

*Մոտ 300 հազար թուրք կին աշխատում է հասարակաց տներում։

*Թուրքիան մարմնավաճառության ոլորտում տարեկան 4 միլիարդ դոլար է վաստակում։

*Թուրքիայում կա 265 գինեգործարան։

*Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։

*Եմենի կողմից Բաբ ալ-Մանդաբ նեղուցի փակումից և Իսրայելի ռազմածովային շրջափակումից հետո Թուրքիան առաջին երկիրն էր, որը Միջերկրական ծովով Իսրայել ուղարկեց ողջ անհրաժեշտ վառելիքը, սնունդը, պաշարներն ու շինանյութերը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդային շարժման համակարգող

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

Սերնդափոխության մեխանիկա
Սերնդափոխության մեխանիկա